շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հունիսի 25-ից 28-ը բացահայտվել է հանցագործության 134 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված

Հունիսի 25-ից 28-ը բացահայտվել է հանցագործության 134 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 25-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 134 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 12 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության և խուլիգանության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 48 պատահար. 2 մարդ մահացել է, 80-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

  • Կիսվել: