ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հունաստանում ՀՀ դեսպանությունը վերսկսում է քաղաքացիների ընդունելությունը

Հունաստանում ՀՀ դեսպանությունը վերսկսում է քաղաքացիների ընդունելությունը

Ս.թ. հունիսից Հունաստանում ՀՀ դեսպանությունը վերսկսում է քաղաքացիների արտագնա հյուպատոսական ընդունելությունը Սալոնիկում:

«Առաջիկա ընդունելությունը կլինի հունիսի 5-ին Սալոնիկի հայկական եկեղեցու գրասենյակում (ք.Սալոնիկ, Դիալեթի 4 հասցեում):

Հաշվի առնելով Հունաստանում կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետ կապված սահմանափակումները, ինչպես նաև քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ հյուպատոսական ընդունելությանը ներկայանալիս քաղաքացիները անպայման իրենց հետ պետք է ունենան դիմակներ և ձեռնոցներ:

Սալոնիկում կայանալիք հյուպատոսական ընդունելության հետ կապված հարցերով կարող եք կապ հաստատել Աթենքում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հետ` 210 6831145 հեռախոսահամարով»,- նշված է դեսպանության Ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարության մեջ:

  • Կիսվել: