ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը նոր թեմատիկ պաստառներ կտրամադրի 4 մարզերի դպրոցների

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը նոր թեմատիկ պաստառներ կտրամադրի 4 մարզերի դպրոցների

«Ականազերծման և Ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցության արդյունքում 2021 թվականին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ականների վտանգի իրազեկման աշխատակիցներն անցել են վերապատրաստման դասընթացներ, այդ թվում՝ նաև հոգեբանի հետ։

Ինչպես տեղեկացրին կենտրոնից, ստացված թարմ տեղեկատվութունը պարունակում է նաև 2020 թվականի պատերազմական գործողությունների ընթացքում կիրառված նոր զինամթերքի մասին տեղեկատվություն, և կարող է նոր մատուցմամբ ներկայացվել տարբեր տարիքային խմբի երեխաներին։

 «Ականների վտանգի իրազեկման նոր թեմատիկ պաստառները շուտով կտրամադրվեն ականային վտանգ ներկայացնող 4 մարզերի՝ Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի դպրոցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: