չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի անձնակազմն անցել է «Առաջին օգնության հիմունքներ» թեմայով երկօրյա դասընթաց

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի անձնակազմն անցել է «Առաջին օգնության հիմունքներ» թեմայով երկօրյա դասընթաց

Ս․թ․ ապրիլի 10-11-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի անձնակազմի համար «Հայաստանում ականազերծման ազգային կարողությունների զարգացման ծրագրի» շրջանակներում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Կոտայքի մարզի արզական գյուղի Աղվերան բնակավայրում կազմակերպել են «Առաջին օգնության հիմունքներ» թեմայով երկօրյա դասընթաց։

«ՀԱՓԿ» մասնագետները դասընթացի ժամանակ ձեռք են բերել առաջին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտ գիտելիքներ և դրանք գործնականում կիրառելու հմտություններ։ Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնել են տեսական և գործնական քննություն։ ՀԿԽԸ կամավորների մասնակցությամբ կազմակերպված իրավիճակային տեսարանների ընթացքում մասնակիցները գործնականում կիրառել են ստացած գիտելիքները՝ ճիշտ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում և առաջին օգնություն ցուցաբերել՝ ըստ անհրաժեշտության։   

Դասընթացի ավարտին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները ստացել են վկայականներ։

 

  • Կիսվել: