հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հուլիսի 11-ի դրությամբ` կատարվել է 108107 պատվաստում. ԱՆ

Հուլիսի 11-ի դրությամբ` կատարվել է 108107 պատվաստում. ԱՆ

Պատվաստումային գործընթացը շարունակվում է: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից:

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 11-ի դրությամբ` կատարվել է 108107 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 77449, երկրորդ դեղաչափ` 30658։
Հիշեցում.

«ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար

Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:
Պատվաստումներն անվճար են:

  • Կիսվել: