կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հուլիսի 10-ից Սևանա լճի առափնյա երեք տարբեր հատվածներում գործում են հանրային լողափեր (լուսանկարներ)

Հուլիսի 10-ից Սևանա լճի առափնյա երեք տարբեր հատվածներում գործում են հանրային լողափեր (լուսանկարներ)

Սևանա լճի ափին հանրության բոլոր շերտերին հասանելի հանգստի հնարավորություն ապահովելու նպատակով 2021 թվականի հուլիսի 10-ից Սևանա լճի առափնյա երեք տարբեր հատվածներում գործում են գեղեցիկ կահավորված, հարդարված և գրավիչ ծառայություններ մատուցող հանրային լողափեր։ Այս մասին գրառում է կատարել ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։
Հանրային լողափերն ապահովում են․
✅ Հանրության բոլոր շերտերին հասանելի հանգստի հնարավորություն Սևանա լճի ափին,
✅ Հանրային ծառայությունների մատուցման բարձր որակ,
✅ Անվճար ծառայություններ՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, բուժկետ, փրկարար ծառայություն, երեխաների համար խաղահրապարակներ,
✅ Աղբահանության պատշաճ կազմակերպում ,
✅ Լողափերը հարմարեցված են նաև հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին
Հասցեներ՝

➡ N1 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատված, 1,39 հա)
➡ N2 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատված, 1,82 հա)
➡ N3 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա)։

 
 

  • Կիսվել: