Երեք ներկայացում, լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի էմոցիաներ. Անգլիայի ազգային բալետի «Ժիզել»-ը սրտեր գերեց. քաղաքապետարան (տեսանյութ)
Երեք ներկայացում, լեփ լեցուն դահլիճներ ու աննկարագրելի էմոցիաներ. Անգլիայի ազգային բալետի «Ժիզել»-ը գերեց ոչ միայն երևանցիների այլև մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների սրտերը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Երևանի քաղաքապետի հրավերով առաջիկայում կլինեն նոր նախաձեռնություններ. մայրաքաղաքում ելույթ կունենան աշխարհի բեմերը նվաճած հայտնի երաժիշտ կատարողներ, թատերախմբեր, պարախմբեր և սիմֆոնիկ նվագախմբեր»,-ասված է հաղորդագրության մեջ: