կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հսկողության ուժեղացված միջոցառումներ Սևանա լճում և ՀՀ ողջ տարածքում՝ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված

Հսկողության ուժեղացված միջոցառումներ Սևանա լճում և ՀՀ ողջ տարածքում՝ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում, հայտնում են ՇՄՆ-ից:

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները մեկնարկել են 2022 թվականի դեկտեմբերի 1-ից, դրանք կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ:

Սևանա լճում խիստ արգելք կկիրառվի դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի համար սիգի արդյունագործական որսի ընդհանուր չափաքանակ էր սահմանվել 600 տոննա, որից որսվել է 554.86 տոննա (548604 կգ) սիգ:

  • Կիսվել: