ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իրականացվել են ձկների ձվադրման շրջանում որսի արգելքի կարևորության վերաբերյալ բացատրական աշխատանքներ

Իրականացվել են ձկների ձվադրման շրջանում որսի արգելքի կարևորության վերաբերյալ բացատրական աշխատանքներ

ՇՄՆ-ից հայտնում են, որ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակներում 2022 թվականի դեկտեմբերի 9-ին ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Վարդենիսի, Նորատուսի մասնաճյուղերի, հատուկ նշանակության ջոկատի, ինչպես նաև Ոստիկանության Վարդենիսի բաժնի և Գավառի համայնքային ոստիկանության հետ համատեղ Վարդենիսի և Նորատուսի ջրային տարածքներում իրականացրել են ձկների ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորության վերաբերյալ բացատրական աշխատանքներ բնակչության լայն խավերի շրջանակներում, կազմակերպվել և իրականացվել են հանդիպումներ ձկնորսների հետ, իրականացվել են լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրսբերման աշխատանքներ:
 
Միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

  • Կիսվել: