չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հսկողական այցերի ժամանակ քաղաքացին դուռը չի բացել․ Արսեն Թորոսյանը՝ Էջմիածնի դեպքի մասին

Հսկողական այցերի ժամանակ քաղաքացին դուռը չի բացել․ Արսեն Թորոսյանը՝ Էջմիածնի դեպքի մասին

Էջմիածինցի կինը, որը դարձել է կորոնավիրուսի վարակման աղբյուր, Իտալիայից վերադառնալուց հետո հսկողական այցերի ժամանակ դուռը չի բացվել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր՝ մարտի 19-ին ասաց առողջապահության նախարար Արսեն Թրոսյանը՝ անդրադառնալով  Էջմիածնում հայտնի նշանդրեքին մասնակցած կնոջ այն պնդումներին, որ նա չի իմացել իր կորոնավիրուսով վարակված լինելու մասին, իրեն բժիշկները չեն այցելել և հատուկ հսկողության չի ենթարկվել։

«Եղել են հսկողական այցեր, որոնց ժամանակ դուռը չի բացվել, եղել են զանգեր, որոնց պատասխան է եղել, որ ամեն ինչ նորմալ է, պետք չէ իրենց անհանգստացնել»,- շեշտեց առողջապահության նախարարը։

Նշենք, որ Էջմիածնեցի կինը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտնել էր թե միայն նշանդրեքից հետո է ջերմություն է ունեցել, դրանից առաջ ոչ մի գանգատ չի ունեցել, իր հիվանդության մասին չի իմացել, հատուկ բժշկական հսկողություն իր նկատմամբ չի իրականացվել, ջերմելուևց հետո երկու օր դիմել է բժիշկներին, ասել են, որ թոքաբորբ ունի: Նա զգուշացրել է, որ Իտալիայից է եկել, բժիշկներն էլ ասել են, որ նման բաների հետևից պետք չէ ընկնել:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 122 է։ Մեկ հոգի ապաքինվել է, մեկ դեպք էլ արձանագրվել է ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքրոջ մոտ։ 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն Հանրապետությունուն հայտարարվել է արտակարգ դրություն։

  • Կիսվել: