չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 87 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 87 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Օգոստոսի 12-15-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 39 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
 
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 500 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 500 քմ,
 
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 500 քմ, Այգավան գյուղում՝ 3000 քմ,
 
Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում՝ 9․5 հա, Օշական գյուղում՝ 200 քմ,
 
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում՝ 1 հա, Էջմիածին քաղաքում՝ 1 հա, Քարակերտ գյուղում՝ 5000 քմ
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 2000 քմ,
 
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 300 քմ,
 
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 2.3 հա, Աբովյան քաղաքում՝ 2․05 հա, Հրազդան քաղաքում՝ 1500 քմ, Եղվարդ քաղաքում՝ 3 հա, Քարաշամբ գյուղում՝ 20 հա, Զորավան գյուղում՝ 4 հա, Ծովասար գյուղում՝ 3 հա, Բջնի գյուղում՝ 2․5 հա, Ջրվեժ գյուղում՝ 2 հա, Արզնի գյուղում՝ 2000 քմ, Պտղնի գյուղում՝ 2000 քմ, Ողջաբերդ գյուղում՝ 1500 քմ, Առինջ գյուղում՝ 400 քմ, Արամուս գյուղում՝ 200 քմ,
 
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 4850 քմ, Հայկաձոր գյուղում՝ 10.5 հա, Վահրամաբերդ գյուղում՝ 250 քմ,
Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում՝ 8 հա, Գորհայք գյուղում՝ 5000 քմ,
 
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 4000 քմ, Գլաձոր գյուղում՝ 500 քմ,
 
Տավուշի մարզի Չինարի գյուղում՝ 15 հա:
 
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 87 հա։

  • Կիսվել: