ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 44 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 44 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 44 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հուլիսի 15-16-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 3․15 հա, Արաբկիր վարչական շրջանում՝ 1200 քմ,

Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղում՝ 7000 քմ, Արա լեռան ստորոտին՝ 30 հա,

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ 1500 քմ, Հրազդան քաղաքում՝ 5000 քմ, Աբովյան քաղաքում՝ 300 քմ, Եղվարդ քաղաքում՝ 8000 քմ, Սարալանջ գյուղում՝ 1500 քմ, Զորավան գյուղում՝ 3000 քմ,

Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղում՝ 6 հա,

Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 4000 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 2․07 հա,

Լոռու մարզի Արջուտ գյուղում՝ 800 քմ, Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհին՝ 5000 քմ,

Սյունիքի մարզի Աղվանի գյուղում՝ 4000 քմ, Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին՝ 700 քմ,

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 44 հա։

  • Կիսվել: