ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հրշեջ-փրկարարներն առվակից ավտոմեքենան են դուրս բերել

Հրշեջ-փրկարարներն առվակից ավտոմեքենան են դուրս բերել

Հունիսի 6-ին՝ ժամը 12։01-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թումանյան փողոցի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել առվակը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 

Հրշեջ-փրկարարներն առվակից դուրս են բերել «GAZ-24» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Կ․)․ տուժածներ չկան:

  • Կիսվել: