ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հռոմի պապին վշտացրել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու լուրը

Հռոմի պապին վշտացրել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու լուրը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոստովանել է, որ իրենց վշտացրել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու լուրը։ Այս մասին նա ասել է այսօր Վատիկանում կիրակնօրյա պատարագից հետո՝ դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին, գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին։

«Մտածում եմ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի մասին և շատ վշտացած եմ»,- ասել է Ֆրանսիսկոս պապը:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Թուրքիայի բարձրագույն դատական մարմինը՝ պետական խորհուրդը չեղարկել է 1934 թվականի թուրքական կառավարության որոշումը, որի համաձայն Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակ էր ստացել:

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ևս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել վերանայել որոշումը:

  • Կիսվել: