հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՌՀ-ում կհրապարակվեն մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերը

ՀՌՀ-ում կհրապարակվեն մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում ապրիլի 14-ին կկայանա նիստ, որի օրակարգում մեկ հարց է: Կհրապարակվեն հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերը: ՀՌՀ-ի կայքում հրապարակված օրակարգի համաձայն՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցում են «ՓԱՍՏԻՆՖՈ» ՍՊԸ-ն, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն, «Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն:  Հայտի և կից փաստաթղթերի բովանդակությունը ներկայացնելու համար մասնակցին տրվում է 30 րոպե:

 

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի հունվարի 15-ի նիստում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթողներ ճանաչվել և սլոթի օգտագործման լիցենզիա են ստացել վարկանիշային գնահատման արդյունքում բարձր միավոր հավաքած հետեւյալ հեռուստաընկերությունները՝ հանրապետական սփռում՝ «Արմենիա թիվի» ՓԲ, «Հուսաբեր» ՓԲ («Երկիր Մեդիա» հ/ը), «Շանթ» ՍՊ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊ, «Մուլտի Մեդիա-Կենտրոն թիվի» ՓԲ ընկերությունները: Մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթողներ ճանաչվել են «Շարկ» ՍՊ (5-րդ ալիք), «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ (Նոր Հայաստան), «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ, «ԱՌՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ, «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ, «ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունները:

Մայրաքաղաքային սփռման սլոթում մեկ տեղ բաց մնաց, քանի որ մրցույթի մասնակից «Շանթ սպորտ»-ը չէր հավաքել անհրաժեշտ նվազագույն շեմի միավորը: Մեկ ամսվա ընթացքում ՀՌՀ-ն նոր մրցույթ հայտարարեց այդ տեղի համար:

  • Կիսվել: