ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
ՀՌՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը

ՀՌՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը սահմանել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը։  «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության հանձնաժողովը։ 

Հանձնաժողովը սահմանել է, որ  ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախընտրական փուլում քաղաքական ուժերի համար հանրային հեռարձակմամբ եթեր գնելու արժեքները լինելու են հետևյալը․

 Հանրային տեսալսողական հեռարձակող

 «Առաջին ալիք» – 45.000 դրամ մեկ րոպեի համար (ներառյալ ԱԱՀ)

 «Առաջինի լրատվական ալիք» – 18.000 դրամ մեկ րոպեի համար (ներառյալ ԱԱՀ)

 Հանրային լսողական հեռարձակող (ռադիո)

• 1.800 դրամ մեկ րոպեի համար (ներառյալ ԱԱՀ)

  • Կիսվել: