երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հրդեհ Վանաձոր քաղաքի անտառամերձ հատվածում

Հրդեհ Վանաձոր քաղաքի անտառամերձ հատվածում

Հունվարի 25-ին, ժամը 16։15-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի 3-րդ մաս թաղամասի մոտակայքում գտնվող սարալանջին՝ անատառամերձ հատվածում, խոտածածկույթ է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ անռատամերձ հատվածում այրվում է մոտ 9 հա խոտածածկույթ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։11-ին, մարվել՝ 18։21-ին։

  • Կիսվել: