Հրդեհ Թեղուտի անասնագոմերից մեկում. ներսում կան խոշոր եղջերավոր կենդանիներ
Փետրվարի 11-ին, ժամը 18։28-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ համայնքի վերջնամասում այրվում է անասնագոմ․ ներսում կան խոշոր եղջերավոր կենդանիներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ այրվում են անասնագոմ և անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։55-ին, հայտնում են ԱԻՆ-ից: