երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում. ծխացող օջախները դեռ չեն մարել

Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում. ծխացող օջախները դեռ չեն մարել

Հուլիսի 3-ին ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ հերթապահություն է իրականացնում Նուբարաշենի աղբավայրում։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին՝ ժամը 18։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։

 

նկար

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Մոտ 4 հա տարածքում իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Կան ծխացող օջախներ․ սահմանվել է հերթապահություն։

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը

 

1

  • Կիսվել: