չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հրդեհ Նոր Նորքի 8-րդ զանգվածում

Հրդեհ Նոր Նորքի 8-րդ զանգվածում

Ապրիլի 3-ին, ժամը 12:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 31 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։28-ին, մարվել՝ 13։50-ին։

  • Կիսվել: