շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հրդեհ՝ Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցում

Հրդեհ՝ Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը դեկտեմբերի 10-ին, ժամը 17:32-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի 1 շենքի 6-րդ հարկում ծուխ է նկատվում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 18։28-ին, մարել՝ 18։59-ին:

 

  • Կիսվել: