հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հրդեհ՝ Մոլդովական փողոցում. տուժածներ չկան

Հրդեհ՝ Մոլդովական փողոցում. տուժածներ չկան

Օգոստոսի 16-ին, ժամը 14:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մոլդովական փողոցի տներից մեկում. ներսում քաղաքացի կա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Գազի բալոնը անվտանգ տարածք է դուրս բերվել և մարվել տեղի ուժերով։ Այրվել է 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը։

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը։ Տան ներսում են գտնվել Օ. Մ.-ն (ծնված 2000 թ․) և Ս. Ա. (ծնված 1974 թ.). քաղաքացիները չեն տուժել»,- նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: