չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Հրդեհ Մեծ Մասրիկ գյուղում․ այրվել է մոտ 30 հակ անասնակեր

Հրդեհ Մեծ Մասրիկ գյուղում․ այրվել է մոտ 30 հակ անասնակեր

Ապրիլի 15-ին՝ ժամը 15:05-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:20-ին, մարվել` 15:47-ին: Այրվել է մոտ 30 հակ անասնակեր:

  • Կիսվել: