հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Հրդեհ Մայակովսկի գյուղում

Հրդեհ Մայակովսկի գյուղում

Մարտի 24-ին, ժամը 22։40-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի Ամառանո­ցային 1-ին փողոցի շինություններից մեկում:

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ամառանոցային 6-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող չշահագործվող ավտոբուսի թափքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:18-ին, մարվել՝ 23:48-ին: Այրվել են մոտ 4 խ.մ կուտակած վառելափայտ և մոտ 4 խ.մ գոմաղբ:

  • Կիսվել: