ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
 Հրդեհ Կութ գյուղում. տուժածներ չկան (տեսանյութ)

Հրդեհ Կութ գյուղում. տուժածներ չկան (տեսանյութ)

Փետրվարի 7-ին, ժամը 13:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում այրվում է տան տանիք, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։58-ին, մարվել՝ 15։55-ին։ Այրվել է Բալասանյան փողոցի տներից մեկի փայտյա առաստաղից մոտ 56 քմ հատված:

  • Կիսվել: