հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հրդեհ Կողբացու փողոցում․ Բնակարանում հայտնաբերվել է քաղաքացու դի

Հրդեհ Կողբացու փողոցում․ Բնակարանում հայտնաբերվել է քաղաքացու դի

Օգոստոսի 20-ին, ժամը 16։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կողբացու փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 17:41-ին։ Բնակարանում հայտնաբերվել է քաղաքացու դի:
Այրվել են պատշգամբը՝ գույքով, հյուրասենյակի գույքը՝ մասամբ, ջերմահարվել՝ խոհանոցը և լոգարանի կախովի առաստաղը։

  • Կիսվել: