շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Հրդեհ Երևանում. տանտիրուհին այրվածքներ է ստացել

Հրդեհ Երևանում. տանտիրուհին այրվածքներ է ստացել

Նոյեմբերի 23-ին, ժամը 21:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ննջասենյակում մասամբ այրվել է բազմոցի ծածկոցը: Տան սեփականատերը՝ Կիմա Բ.-ն, ձեռքի շրջանում ստացել է այրվածքներ: Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

  • Կիսվել: