ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հրդեհ՝ Երևանի Շիրակի փողոցում. տարհանվել է 11 բնակիչ

Հրդեհ՝ Երևանի Շիրակի փողոցում. տարհանվել է 11 բնակիչ

Հունիսի 9-ին, ժամը 08։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 2ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը հրդեհել է բնակարանը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի հյուրասենյակում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։41-ին, մարվել՝ 08։47-ին։ 4 քմ տարածքում այրվել է աղբ։

Հրշեջ-փրկարարները տարահանել են 11 բնակչի։

  • Կիսվել: