ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հրդեհ՝ Երևանի պոլիէթիլենային տոպրակների մշակման արտադրամասում

Հրդեհ՝ Երևանի պոլիէթիլենային տոպրակների մշակման արտադրամասում

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 03:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 61 հասցեի մոտակայքում գտնվող կաթսայատանը։
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արին Բերդի փողոցում գտնվող պոլիէթիլենային տոպրակների երկրորդական հումքի մշակման արտադրամասում։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։49-ին, մարվել՝ 05։38-ին։ Այրվել են արտադրամասի բակում գտնվող մեկհարկանի շինության տանիքը (20 քմ), 2 հաստոց և շինարարական աղբ (15 խմ)։

  • Կիսվել: