հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Հրդեհ է բռնկվել Նոր Նորքի 8-րդ զանգվածում. այրվել են կենցաղային իրեր

Հրդեհ է բռնկվել Նոր Նորքի 8-րդ զանգվածում. այրվել են կենցաղային իրեր

Ապրիլի 3-ին՝ ժամը 12:53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 31 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին  հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։28-ին, մարվել՝ 13։50-ին։ Այրվել են կենցաղային իրեր և փայտ (մոտ 40 քմ)։

  • Կիսվել: