հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Տիչինայի կիսակառույց շենքում բռնկված հրդեհից

ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Տիչինայի կիսակառույց շենքում բռնկված հրդեհից

Հուլիսի 17-ին, ժամը 19:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 320 հասցեում գտնվող բնակելի թաղամասի կիսակառույց շենքի 4-րդ հարկից կրակ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ ու Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է բազմաբնակարան կիսակառույց շենքի 8-րդ հարկում՝ ընդգրկելով մոտ 1000 քմ մակերես։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։36-ին, մարվել՝ 22։38-ին։

Դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը և պաշտոնատար այլ անձինք։

  • Կիսվել: