չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Հրդեհ Ալափարս գյուղում

Հրդեհ Ալափարս գյուղում

Ապրիլի 15-ին, ժամը 18:13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալափարս գյուղի դպրոցին հարակից տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։46-ին, մարվել՝ 19։01-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ):

  • Կիսվել: