ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հրդեհ Աբովյան քաղաքում․  այրվել է չշահագործվող քարե շինություն

Հրդեհ Աբովյան քաղաքում․ այրվել է չշահագործվող քարե շինություն

Մարտի 29-ին, ժամը 11:27-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում գտնվող կրպակից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող քարե շինությունում (մոտ 10 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:38-ին, մարվել՝ 11:47-ին: Մասամբ այրվել է գույքը։

  • Կիսվել: