ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հրազդանում այրվել են մոտ 20 հա բուսածածկույթ և 1 հա հնձած արտ

Հրազդանում այրվել են մոտ 20 հա բուսածածկույթ և 1 հա հնձած արտ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 17։40-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանատուր թաղամասին հարակից դաշտերում այրվում է բուսածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։20-ին, մարվել՝ 20։04-ին: Այրվել են մոտ 20 հա բուսածածկույթ և 1 հա հնձած արտ։

  • Կիսվել: