կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հրազդան քաղաքում բախվել են Mazda-ն ու Opel-ը. կա վիրավոր

Հրազդան քաղաքում բախվել են Mazda-ն ու Opel-ը. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայով դեպի Միկրոշրջան թաղամաս տանող «Գոռ-Ման» հանդիսությունների սրահի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Կարեն Ա.-ի վարած Mazda մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Վահան Ս.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Կարեն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատւ հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: