չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Հրազդան ՋԷԿ-ի տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է հատուկ տեխնիկա

Հրազդան ՋԷԿ-ի տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է հատուկ տեխնիկա

Ապրիլի 17-ին, ժամը 14:03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան ՋԷԿ-ի տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հրազդան ՋԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի ավտոկռունկը (վարորդ՝ Հ. Խ.) արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Փրկարարները Հրազդան ՋԷԿ-ին պատկանող  հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոկռունկը դուրս են բերել արգելափակումից:

  • Կիսվել: