երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հրապարակի շենքերից մեկը կմասնավորեցվի, բայց պետությունը կմասնակցի որոշումների կայացմանը

Հրապարակի շենքերից մեկը կմասնավորեցվի, բայց պետությունը կմասնակցի որոշումների կայացմանը

Հայտնի «Պոչտայի շենքը», որը գտնվում է Հանրապետության հրապարակում, կմասնավորեցվի ու կդառնա բաց բաժնետիրական ընկերություն: Համապատասխան որոշումն այսօր կայացրեց ՀՀ կառավարությունը։
7809,9 քառ.մ մակերեսով շենքի և դրա զբաղեցրած 0,262 հա հողամասի տարածքում հիմնադրվելու է «Ռեփաբլիք պլազա» բաց բաժնետիրական ընկերությունը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախար Գնել Սանոսյանը նշեց, որ սա նոր գործիքակազմ է, հիմնվելու է 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերություն, ստեղծվելու են բաժնետոմսեր, և դրանք բաշխվելու են Երևանի ֆոնդային բորսայում։
 
«Շենքն իրենից բացառիկ արժեք է ներկայացնում՝ սկսած տեղադիրքից, ավարտած իր ճարտարապետական, մշակութային ու պատմական արժեքով։ Սակայն շենքի ներսում կահավորման նորոգման վիճակը մեղմ ասած անմխիթար է, անհրաժեշտ է հսկայածավալ աշխատանք, ինչը պետք է կատարվի մասնավորի ներգրավմամբ»,– ասաց նա։
Շենքի նախնական գնահատված արժեքը մոտ 17 մլրդ դրամ է։ Սանոսյանը համոզված է, որ նախագիծը կարող է հետագայի համար լավ օրինակ դառնալ նմանատիպ արժեք ունեցող գույքերի օգտագործման համար։

  • Կիսվել: