հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՔԾ պետի հետ գաղտնալսման գործով կա ցուցմունք տված մարդ, գաղտնալսումը իրականացվել է Հայաստանից դուրս․ Վանեցյան

ՀՔԾ պետի հետ գաղտնալսման գործով կա ցուցմունք տված մարդ, գաղտնալսումը իրականացվել է Հայաստանից դուրս․ Վանեցյան

Այս իշխանությունները չկարողացան քաղաքական կամք ցուցաբերել և այդ գործի մեղավորներին պատժել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով իր և ՀՔԾ նախկին պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած զրույցի ձայնագրությանը։

«Ոչ միայն ես, այլև ՀՀ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը հայտարարել էր, որ գաղտնակսման գործն ամբողջական բացահայտված է, ունեմ տված ստորագրություն՝ նախաքննության գաղտնիքը չբացահայտելու, բայց կարող եմ ասել՝ այս իշխանությունները չկարողացան քաղաքական կամք ցուցաբերել և այդ գործի մանրամասները հայտնել և մեղավորներին պատժել»։
 

Վանեցյանը հայտնեց միայն, որ գաղտնալսումը իրականացվել է ոչ ՀՀ տարածքում, իշխանությունները գիտեն այդ մասին։ Եղել է անձ, որ տվել է ցուցմունք, խոստովանություն և օրերից մի օր կարծում է, դրանք և անգամ տեսաձայնագրությունները կարող են հետագայում հրապարակվել։

  • Կիսվել: