չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հորս ձերբակալությունից և իմ գրառումից հետո, ինձ առաջարկել են ազատման դիմում գրել․ այլևս չեմ աշխատում ԲՏԱ նախարարությունում․ Արամ Սարգսյան

Հորս ձերբակալությունից և իմ գրառումից հետո, ինձ առաջարկել են ազատման դիմում գրել․ այլևս չեմ աշխատում ԲՏԱ նախարարությունում․ Արամ Սարգսյան

Ապրիլի 1-ից այլևս չեմ աշխատում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում. գրել է լրագրող Արամ Սարգսյանը, ով աշխատում էր ԲՏԱ նախարարությունում: Նրան առաջարկել են աշխատանքից ազատման դիմում ներկայացնել։

Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել․«Մարտի 13-ի հայտնի դեպքերից՝ հորս՝ Գագիկ Սարգսյանի ձերբակալությունից և Ֆեյսբուքում իմ կողմից արված գրառումից հետո, որում գործող իշխանություններին իրենց բռնի գործողությունների համար անվանել էի իբր թե ժողովրդավարական, ինձ առաջարկել են գրել ազատման դիմում՝ հասկացնելով, որ ստիպված են խզել ինձ հետ աշխատանքային հարաբերությունները։ 

Սա չեմ գրում որպես մեղադրանք, ու երևի թե իմաստ էլ չկա քննարկելու՝ ճիշտ էր գրելը, թե ոչ, իրավունք ունեին, թե ոչ։ Եղածը եղած է։ Էդ օրերին ես էնպիսի էմոցիոնալ ծանր վիճակում էի, որ դրա մասին մտածելու ժամանակ չունեի։ Համենայն դեպս, ես, որպես լրագրող, չէի կարող այդ ամենը տեսնելով՝ չբարձրաձայնել ու որևէ գնահատական չտալ կատարվածին։

Մի կողմից նաև ուրախ եմ, որ հիմա ունեմ խոսքի ազատություն ու կարող եմ ազատորեն իրերը կոչել իրենց անուններով։

Հիմա ամենակարևորը, հորս ազատությանը հասնելու հետ մեկտեղ, աշխատանքիս հարցը հնարավորինս արագ լուծելն է։ Մեծ հաճույքով ու գրելու անհագ ցանկությամբ ուզում եմ վերադառնալ ակտիվ լրագրություն։ Հուսով եմ, որ մասնագիտական որակներս չեմ կորցրել։ Այնպես որ, բաց եմ լավ առաջարկների համար։ Կաշխատեմ այն լրատվամիջոցում կամ կազմակերպությունում, որը ստիպված չէ քաղաքական կոնյուկտուրայից ելնելով՝ Արցախի փոխարեն գրել «Լեռնային Ղարաբաղ»»:

  • Կիսվել: