կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հոկտեմբերին 4 մարզում կներդրվի պարեկային ոստիկանություն, որում կանանց ներգրավվածությունը կլինի 70-80 տոկոս․ Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբերին 4 մարզում կներդրվի պարեկային ոստիկանություն, որում կանանց ներգրավվածությունը կլինի 70-80 տոկոս․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարության  նպատակն է պարեկային ծառայությունը ներդնել ողջ հանրապետությունում և խոսեց այդ ուղղությամբ տարվող քայլերի մասին։

«Վերջին չորս մարզում, որտեղ չկա պարեկային ոստիկանությւոն, խոսքը Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի և Արմավիրի մարզերի մասին է, պլանավորում ենք հոկտեմբերին ներդնել պարեկային ծառայություն։ Ամեն ինչ, կարծես թե, ընթանում է ըստ պլանի, բայց դրանով աշխատանքը ավարտած չենք համարի։

Հաջորդ փուլում մեզ համար առաջնային խնդիր է լինելու  պաեկային ոստիկանությունում կանանց ներգրավվածության աստիճանը բարձրացնելը, այսօր ընդունվել են ընդունելության դիմումները։ Հոկտեմբերին չորս մարզերում պարեկային ծառայություն հիմնադրելու պահից կսկսվի նոր ուսումնական  պրոցեսը, որտեղ կանանց ներգրավվածությունը կլինի մոտ 70 -80 տոկոս։

Ուզում եմ ուրախությամբ ընդգծել, որ համաշխարհայի տնտեսական ֆորումի կողմից հրապարակվող  «Գլոբալ գենդերային ճեղքվածք» զեկույցում,  որը գնահատում է տվյալ պետությունում գենդերային հավասարությունը՝ չորս հիմնական ոլորտներում, ՀՀ-ն 146 երկրների շարքում  զբաղեցրել է 61-րդ տեղը»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով կանանց ներգրավվածությունը պարեկային ոստիկանությունում առավել տեսանելի է, քան մյուս ոլորտենրում, ուստի պարեկային ոստիկությունը, ըստ կառավարության ղեկավարի, պետք է կանանց ներգրավվածության առաջատար լինի։

  • Կիսվել: