ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հոկտեմբերի 17-23-ն ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ-ում գրանցվել է 372 դեպք, որից 118-ը՝ արտակարգ

Հոկտեմբերի 17-23-ն ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ-ում գրանցվել է 372 դեպք, որից 118-ը՝ արտակարգ

Հոկտեմբերի 17-23-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 372 դեպք, որից 118-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 51 հրդեհի, 1՝ փլուզման, 9՝ ինքնասպանության փորձի դեպք, 53 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 155 կենցաղային կանչ: Տուժել է 88 մարդ։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 14 մահ:

Արձանագրվել է թունավորման 8 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 6 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 5 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 6 տրանսպորտային միջոց:

 

  • Կիսվել: