շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հնարավոր է՝ ՀՀ-ից որոշ գիտնականներ մասնակցեն «SATLANTIS»-ի նոր նախագծին. Իսրայելյան

Հնարավոր է՝ ՀՀ-ից որոշ գիտնականներ մասնակցեն «SATLANTIS»-ի նոր նախագծին. Իսրայելյան

Հայաստանից որոշ գիտնականներ հնարավոր է՝ մասնակցեն իսպանական «SATLANTIS» ընկերության ՛՛Արաքիս՛՛ նախագծին, որը Եվրոպական տիեզերական գործակալության այս տարվա, թերևս, ամենախոշոր նախագծերից մեկն է և արժե 200 մլն եվրո։ Այս մասին այսօր հայկական առաջին արբանյակի աշխատանքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը։

Նրա խոսքով՝ ՛՛Արաքիս՛՛ նախագծի նպատակն է գտնել տիեզերքում մութ զանգվածի աղբյուրը, և դրա համար այն պետք է հետազոտի հարյուրավոր գալակտիկաներ եւ ստանա շատ խորը պատկերներ։

Իսրայելյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Այն մի այնպիսի ձեռնարկություն պետք է ստեղծի, որը կկարողանա շատ բարձր որակի տեսախցիկներ պատրաստել՝ արբանյակի վրա տեղադրելու համար: Նման ձեռնարկությունները շատ չեն: ՛՛SATLANTIS՛՛-ը նման ընկերությունների մեջ լիդերներից մեկն է՛՛

Նա հավելեց, որ ախագիծը դեռ նոր է սկսվում, և մեկնարկից մի քանի տարի հետո՝ 2030 թ․ արբանյակը կթռչի տիեզերք։

՛՛Եթե անգամ 100 մետրանոց դիտակներ սարքենք երկրի վրա, մենք սահմանափակված ենք, որովհետեւ մեր գիշերային երկինքը լուսավորվածություն ունի, սեւ չէ: Դրա համար դիտակները հանում ենք երկրի մթնոլորտից դուրս եւ այնտեղ շատ մեծ ճշտության օպտիկայի միջոցով սկսում ենք հետազոտել գալակտիկաների կողքի զանգվածները: Այս նախագիծը հնարավորություն կունենա պատասխան տալու, թե որտեղից է առաջանում մութ զանգվածը: Տիեզերքի 90 տոկոսը մութ զանգված է, ու մենք չգիտենք՝ դա ինչ է: Դա այսօր աստղաֆիզիկայի ամենամեծ խնդիրն է՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: