կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը

Հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժին «Կապան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով «Գրանդ հաուս» հյուրանոցային համալիրից Կապանի հիվանդանոց տեղափոխելու ժամանակ քաղաքացին շտապօգնության ավտոմեքենայում մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Դավթյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

  • Կիսվել: