շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հիսուս Քրիստոսի հարությունը մեծ ու հոգևոր հաղթանակ է. Տեր Մինաս քահանա Մովսիսյան

Հիսուս Քրիստոսի հարությունը մեծ ու հոգևոր հաղթանակ է. Տեր Մինաս քահանա Մովսիսյան

Հայ Առաքելական եկեղեցին այս տարի Սուրբ Հարության տոնը կնշի ապրիլի 9-ին:

 ՀԱՍԵ Տաղավար տոնի վերաբերյալ «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանի հետ:

«Մենք՝ քրիստոնյաներս, մեծ ոգևորությամբ ենք պատրաստվում տաղավարաց այս հրաշալի՝ Սուրբ Հարության տոնին: Հիսուս Քրիստոսի հարությունը մեզ համար մեծ ու հոգևոր հաղթանակ է: Բոլորս մեծ հույսով և սպասումներով առաջնորդվում ենք, որպեսզի այդ տոնին վայելենք օրհնությունը, իրար ասելով՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց», և ստանանք պատասխանը՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»: Մարդ ապրում է, որպեսզի հաղթի մահվանը և մեղքին: Այս տոնի խորհուրդը կայանում է նրանում, որ Տերը եկավ, մեզ համար իր սիրով չարչարվեց, խաչվեց, թաղվեց և ապա հարություն առավ՝ դրանով իսկ հաղթելով մահվանը, մեղքին ու դժոխքին»,-ասել է Տեր Մինաս քահանա Մովսիսյանը:

Հոգևոր հոր խոսքով՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնը քրիստոնյաների համար նաև համախմբման օր է:

«Ժողովուրդն այդ տոնին պատրաստվում է 50 օր, որից 40-ը գտնվում է Մեծ պահքի մեջ, իսկ դրանից հետո առաջնորդվում է Ավագ շաբաթվա խորհուրդներով: Այնուհետև մարդիկ հաղորդակից են լինում Հիսուս Քրիստոսի աշխարհիկ չարչարանքներին, նեղություններին: Եթե սիրով կարողանում են հաղթահարել աշխարհի բոլոր փորձությունները, ապա գալիս է Հարությունը, որը մեզ համար կյանք է»,-նշել է Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվը:

Մեկնաբանելով Սուրբ Հարության տոնին ձու ներկելու խորհուրդը, նա պարզաբանել է, որ կարմիր գույնը, որով ժողովրդի մեծ մասը մեծամասամբ ներկում է, պաքարի, հաղթության ու հարության իմաստն ունի:

  • Կիսվել: