երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հիմնավոր կասկած կա, որ տղաները մինչև հրդեհը մահացած կամ անգիտակից են եղել․ փաստաբան․ «Իրավունք»

Հիմնավոր կասկած կա, որ տղաները մինչև հրդեհը մահացած կամ անգիտակից են եղել․ փաստաբան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Փաստաբան Նորայր Նորիկյանը շարունակում է կասկածի տակ դնել Գեղարքունիքի Ազատ գյուղում զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով մահացած զինծառայողների դեպքի քննության պաշտոնական վարկածը: Փաստաբանի խոսքով.

— Հիմնավոր կասկած կա, որ տղաները մինչեւ հրդեհը մահացած կամ անգիտակից են եղել:

Շատ կարեւոր փորձաքննության պատասխանի ենք սպասում, այս պահին չկան հուզող մի շարք հարցերի պատասխանները, բայց կան անխոցելի ապացույցներ: Մի բան միայն կարող եմ ասել այս պահին. ով ուզում է լինի, ինչ ուզում է կրի, գլխով պատասխան է տալու 15 տղաների մահվան համար: Այլ տարբերակ չի կարող լինել, գնալու ենք մինչեւ վերջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: