ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ վաստակավոր մարզիչ Արսեն Եղիազարյանին հետմահու Երախտագիտության մեդալ է շնորհվել

ՀՀ վաստակավոր մարզիչ Արսեն Եղիազարյանին հետմահու Երախտագիտության մեդալ է շնորհվել

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ քիչ առաջ Երևանի շախմատի ֆեդերացիայում ՀՀ վաստակավոր մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանին հետմահու շնորհվել է Երախտագիտության մեդալ:

«Այն անձամբ հանձնեցի վաստակաշատ շախմատիստի տիկնոջը՝ ափսոսանք հայտնելով, որ Արսեն Եղիազարյանին անձնապես ճանաչելու հնարավորություն չեմ ունեցել, սակայն նրա անցած ճանապարհը և շախմատի հանդեպ անմնացորդ սերը թույլ է տալիս պատկերացնել իմաստուն խաղի մարզիկի տեսակն ու մարդկային հատկանիշները»,-գրառել է Հայրապետյանը:

  • Կիսվել: