ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 6-7-ը Լոռու մարզում էր

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 6-7-ը Լոռու մարզում էր

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 6-7-ը այցելել է Լոռու մարզ, որտեղ մեկ տասնյակից ավելի պաշտոնական և մասնավոր հանդիպումներ է ունեցել։

Աննա Հակոբյանի այցը Լոռու մարզ սկսվել է Վանաձորից: Առաջին կանգառը Վանաձորի բժշկական կենտրոնն էր, որտեղ նրան դիմավորել են Լոռու մարզպետը, Վանաձորի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, բուժկենտրոնի տնօրենը:

Բուժկենտրոնի անձնակազմն Աննա Հակոբյանին ուղեկցել է Վանաձորի ծննդատուն, որտեղ 3 օրում ծնվել է 23 երեխա` 16 տղա և 7 աղջիկ: Վարչապետի տիկինը տեսակցել է բոլոր նորածիններին:

Նրանց մայրերին նվիրելով ծաղկեփունջ` Աննա Հակոբյանն ընդգծել է, որ ծնողներից է կախված իրենց երեխաների ապագան և հույս հայտնել, որ նրանք մեծ ուշադրություն կդարձնեն իրենց զավակների առողջությանն ու կրթությանը։

Աննա Հակոբյանին ներկայացվել է նաև Վանաձորի բժշկական կենտրոնի նորաբաց ֆիզիոթերապիայի բաժանմունքը: Այն գործում է այս տարվա փետրվարից և վերազինվել է «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ: Բաժանմունքը պատերազմի մասնակիցների համար ծառայում է որպես վերականգնողական կենտրոն, քաղաքացիական անձանց նույնպես մատուցվում են ծառայություններ: Այն վերազինված է եվրոպական բարձր ստանդարտներին համապատասխանող լավագույն սարքավորումներով: Բաժանմունքի վարիչ Արթուր Մխիթարյանի խոսքով` այն իր հնարավորություններով Հայաստանում երկրորդն է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնից հետո:

 

Լոռու մարզ այցելության հաջորդ կետը Դարպաս գյուղն էր, որտեղ վարչապետի տիկինը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Կարեն Ավետյանի ընտանիքի հետ։ Աննա Հակոբյանին դիմավորել է Կարենի մայրը և նրան ուղեկցել որդու սենյակ։ 56-ամյա Կարինե Դալլաքյանն օրվա մեծ մասն անց է կացնում որդու սենյակում, որտեղ ամեն ինչ դասավորված է, սենյակի ամեն անկյուն Կարենին է հիշեցնում։ Նրա լուսանկարները, ստացած մեդալներն ու գրառումները Կարինե Դալլաքյանն աչքի լույսի պես է պահում։ Ամեն լուսանկար ու Կարենին պատկանող յուրաքանչյուր իր մի մեծ պատմություն է պարունակում։ Իրար կողք կողքի շարված իրերը և Կարենի թողած հուշերը մայրը բոլոր մանրամասներով ներկայացրել է վարչապետի տիկնոջը։

Կարեն Ավետյանի զորացրվելուն մնացել էր 3 ամիս: Դաստիրակված, հայրենասեր, շատ լավ տղա և մարզիկ. 44-օրյա պատերազմի մասնակցի մասին խոսելիս բոլորը միաբերան այս բնութագրումներն են տալիս:

Կարեն Ավետյանը ընտանիքի միակ զավակն էր։

  • Կիսվել: