ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած կնոջը կհուղարկավորեն փակ դագաղով՝ ըստ համաճարակաբանական ցուցումների. ԱՆ

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած կնոջը կհուղարկավորեն փակ դագաղով՝ ըստ համաճարակաբանական ցուցումների. ԱՆ

Մարտի 26-ին Հայաստանում կորոնավիրուսից մահացած 72-ամյա կնոջ հուղարկավորությունը կատարվելու է համաճարակաբանական ցուցումներին համապատասխան: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանից:

Նա նշեց, որ հուղարկավարությունը պետք է լինի փակ դագաղով, պետք է պահպանվեն արտակարգ դրության սահմանված կանոնները, ինչպես օրինակ՝ հուղարկավորմանը պետք է  շատ մարդ չլինի:

 

Մարտի 26-ին, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում կորոնավիրուսից 72-ամյա կին է մահացել:

Նա ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում:

  • Կիսվել: