կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՀՀ-ում Covid-19-ից  մահացությունը 8700-ի շրջանակում է․ հարևան որոշ երկրների համեմատությամբ ՀՀ-ում կրկնակի պակաս են գրանցվել մահվան դեպքերը․ Ավանեսյան

ՀՀ-ում Covid-19-ից մահացությունը 8700-ի շրջանակում է․ հարևան որոշ երկրների համեմատությամբ ՀՀ-ում կրկնակի պակաս են գրանցվել մահվան դեպքերը․ Ավանեսյան

Հայաստանում Covid-19-ից  մահացությունը 8700-ի շրջանակում է։ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ի պատասխան պատգամավորի հարցին, թե կորոնավիրուսային համավարակը քանի՞ մարդու կյանք է խլել ՀՀ-ում․ «Ցուցանիշները պետք է համեմատել մեզ հետ համադրելի երկրների հետ։ Նայեք ցուցանիշները մեր հարևան այլ երկրներում․ որոշների համեմատ ՀՀ-ում կրկնակի պակաս է գրանցվել մահացություն, այն պարագայում, երբ մի կողմից դիմակայում էինք Covid-19-ի մարտահրավերին, մյուս կողմից՝ պատերազմին»։ 

Նախարարի խոսքով՝ համավարակի դեմ պայքարի ընթացքում ՀՀ առողջապահական համակարգը բավարար զինված է եղել է բժշկական սարքավորումներով, անհատական պաշտպանության միջոցներով․ «Եվրոպական զարգացած հարուստ երկրները տարրական բժշկական սարքավորումների, դիմակների և այլնի խնդիրներ ունեին ևՀՀ-ն ոչ մի օր որևէ բանի պակաս կամ խնդիր չի ունեցել»։ 

Նախարարն անդրադարձավ նաև պատվաստանյութերի համալրման հարցին․ «ՀՀ-ն առաջին օրվանից աշխատել է, որպեսզի ապահովենք մեր երկիրը հնարավորինս տարբեր տեսակի պատվաստանյութերով, արել ենք ամեն ինչ, որ հասանելի լինի և՛ եվրոպական, և՛ ռուսական, և՛ չինական և այլ երկրների պատվաստանյութերը։ ՀՀ-ն և՛ ձեռք է բերել, և՛ ստացել է մեծաթիվ  նվիրատվություններ»։

  • Կիսվել: