երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ-ում Covid-19 համավարակով պայմանավորված իրավիճակը գնալով ծանրանում է. ԱՆ տեղակալ

ՀՀ-ում Covid-19 համավարակով պայմանավորված իրավիճակը գնալով ծանրանում է. ԱՆ տեղակալ

Հայաստանի Հանրապետությունում Covid-19 համավարակով պայմանավորված իրավիճակը գնալով ծանրանում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՆ տեղակալ Գևորգ Սիմոնյանը:

՛՛ Երևանում և ՀՀ մարզերում 14 բժշկական կենտրոն ամբողջությամբ կամ մասնակի վերապրոֆիլավորվել են կովիդ կենտրոնների։

 Ծավալված 1798 մահճակալային ֆոնդից 1563-ը արդեն զբաղված են (87%)

 Շուրջ 700 պացիենտ գտնվում է ծանր վիճակում, 125-ը՝ ծայրահեղ ծանր, 53-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին

 Շտապ օգնության բրիգադները աշխատում են ծայրահեղ ծանրաբեռնվածությամբ՝ օրական սպասարկելով 2000-3000 կանչ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: